«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը

18/02/2025

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթագազային հատվածը, էներգետիկան և հումանիտար հարցերը։

Վերանայվել է երկաթուղային հաղորդակցությունների իրականացման, Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի ընթացքը։