«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ ՆՐԱ ԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

02/03/2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ։
Հանդիպման մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիո ԱԳ նախարարը, հաղորդում է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը։
Չավուշօղլուն հայտնել է պաշտոնական Անկարայի պատրաստակամությունը` աջակցելու «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի՝ հայկական օկուպացիայի տարիներին վնասված մշակութային ժառանգությունը վերականգնելու նպատակով բոլոր հնարավոր քայլերին»։
«Մենք բոլորիս միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ադրբեջանի կողքին ենք նրա արդար պայքարում», - գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը: