«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են ՌԴ քաղաքացիների մուտքը

19/09/2022

Էստոնիան, Լատվիան, Լիտվան ու Լեհաստանն արգելել են ՌԴ քաղաքացիների մուտքը։ Ընդ որում՝ արգելքը տարածվում է նույնիսկ այն անձանց վրա, որոնք երրորդ երկրների կողմից տրված Շենգենյան վիզա ունեն։ Այս մասին ասված է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքում։

«Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ մենք որոշել ենք զբոսաշրջության ընդհանուր սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար հասարակական կարգն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով», - Էստոնիայի վարչապետ Կայ Կալլասի խոսքն է մեջբերում կառավարության կայքը։

«Որպես ԵՄ սահմանամերձ պետություններ՝ մենք պետք է ապահովենք Եվրոպայի անվտանգությունը», - հավելել է վարչապետը։

Արգելքը ենթադրում է, որ սեպտեմբերի 19-ի ժամը 00։00-ից ՌԴ քաղաքացի հանդիսացող Ճանապարհորդներին թույլ չեն տա զբոսաշրջության նպատակով մուտք գործել եվրոպական վերոնշյալ պետություններ։ Միևնույն ժամանակ Էստոնիայի կառավարության կայքում նշվում է, որ մուտքի արգելքը չի տարածվում ՌԴ բոլոր քաղաքացիների վրա։