«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ տապալվեց Ասադի ռեժիմը

10/12/2024

Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում մեծ դեր է խաղացել թուրքական գործոնը, բայց ասել, թե Թուրքիան իրագործեց հեղաշրջում Սիրիայում, սխալ կլինի: Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի առջև, քանի որ այն բազմէթնիկ և կրոնական երկիր է: Այնտեղ տեղի ունեցած հեղաշրջումը դժվար թե էապես ազդի Հարավային Կովկասի քաղաքական իրադրության վրա:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման պատճառները Սիրիայում: