«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան

23/09/2021

Նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքում գրել է.

«Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու ...

Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ և չեն պատվաստվելու...

Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել ...

Դպրոց կա միանգամից 5֊10 ուսուցիչ դիմում կգրի ...

Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման ...

Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի, այն պարագայում, որ այսօր մանկավարժության դեֆիցիտ է, արդեն աղետալի է ...

Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում ...

Հետո չասեք չգիտեինք...»։