«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբան

03/02/2023

Մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբան, Նա 88 տարեկան էր ։

Ռաբան ծնվել է իսպանական Բասկերի երկրում՝ Պասահեսում, երբ նա 5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Փարիզում նա սկսել է համագործակցել այնպիսի նորաձևության տների հետ, ինչպիսիք են «Givenchy»-ն, «Balenciaga»-ն և «Dior»-ը, իսկ իր առաջին հավաքածուն թողարկել է 1963 թվականին։ Այդ ժամանակ նա իր հանդերձանքների համար օգտագործել է թուղթ, պլաստիկ և ալյումին, որից հետո նրան նկատել է միջազգային մամուլը։

«Paco Rabana» ապրանքանիշը հայտնի է նաև օծանելիքով, ներառյալ հայտնի «1 միլիոն» օծանելիքը: