«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը ցանկություն է հայտնել միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը

30/09/2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է ամերիկյան ղեկավարությանը նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և իրեն առաջարկել է ներգրավել որպես բանակցողների խմբի ղեկավար։ Այս մասին քաղաքական գործիչը չորեքշաբթի օրը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը խոսել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում «դիվերսիայի» մասին։ Նա հորդորել է ԱՄՆ իշխանություններին հանգստություն պահպանել և հիշեցրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի աղետը երբեք չպետք է տեղի ունենար, և, իհարկե, չէր լինի, եթե ես լինեի նախագահ: Մի վատթարացնեք ամեն ինչ այս խողովակաշարի պայթյունի պատճառով: Գործեք ռազմավարական, խելացի (խելացիորեն), արդյունքում գործարք կնքեք: Դա երկու կողմերին էլ պետք է, և երկուսն էլ դա ուզում են: Ամբողջ աշխարհը վտանգի տակ է: Ես ղեկավարե՞մ խումբը, թե՞ ինչ», – գրել է քաղաքական գործիչը:

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ պատժամիջոցներ սահմանեցին ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Բացի դրանից, արևմտյան երկրները սկսեցին միլիարդավոր դոլարների զենք և ռազմական տեխնիկա մատակարարել Կիևին։