«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տոնական օրերի կրճատումը բացասական է անդրադառնալու ՀՀ տնտեսության վրա. Վահե Դավթյան

26/10/2021

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը Տելեգրամի իր ալիքում գրել է :

«Մինչդեռ այն երկրներում, որոնց տնտեսությունը կառուցված է առավելապես ծառայությունների վրա, նման կրճատումը կարող է անգամ բացասական արդյունքների հանգեցնել:

Հայաստանի տնտեսությունում ծառայությունների ոլորտը ավանդաբար առանցքային տեղ է զբաղեցրել, ինչով և պայմանավորված է 2020 թ. «ապրիլյան շոկի» հետևանքով ստեղծված տնտեսական խորը կոլապսը, որը մեծ հաշվով չի հաղթահարվել առ այսօր:

Տոնական օրերին, հատկապես՝ Ամանորյա, Հայաստանում, որպես կանոն, ակտիվանում է առևտուրը, ավելանում է ծառայությունների ծավալը: Դա հնարավորություն է ստեղծում ակտիվանալու հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 35-40%-ը:

Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համարդեք մեր տնտեսության կառուցվածքի հետ, անդրադարձեք այդ երկրների տնտեսական քաղաքականության միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակադրումներին (որը մենք, բնականաբար, չունենք), ու միայն դրանից հետո համեմատականներ անցկացրեք», - ասված է նրա գրառման մեջ:

Ազգային ժողովում այսօր, հոկտեմբերի 26-ին, քննարկվում է «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը: Այն ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Փոփոխություններով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել:

Նախարարը վստահ է, որ ամանորյան ոչ աշխատանքային օրերի կրճատումը համար կհանգեցնի ՀՆԱ-ի էական աճի։