«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակ տունը վստահ է, որ ՆԱՏՕ-ն կարող է կոնսենսուսի հասնել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի հարցում

17/05/2022

Ջո Բայդենի վարչակազմը վստահ է, որ ՆԱՏՕ-ն կարող է կոնսենսուսի հասնել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտերի հարցում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը՝ չնայած ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դիմադրությանը:

«Մենք վստահ ենք… Թուրքիայի հետ կոնսենսուս ձեռք կբերվի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի շուրջ»,- ասել է Ժան Պիեռը։ «Մենք գիտենք, որ մեծ աջակցություն կա ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցելու հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «բանակցություններ են անցկացվում»:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան չպետք է անհանգստանան Անկարա պատվիրակություններ ուղարկելու համար, որպեսզի իրենց ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրող Թուրքիային համոզեն աջակցել իրենց առաջարկներին։