«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի նախագահն ասել է` ինչ հարաբերություններ ունի Սամվել Բաբայանի հետ

25/04/2025

Ազատության հրապարակում տեղադրված վրանում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային` նշելով, որ ակցիայից անմիջապես հետո Արցախի ՊԲ նախկին ղեկավար, Արցախի ԱԺ Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ քննարկում է ունեցել։ Նա իրեն ասել է, որ որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ և համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել։

Իսկ ինչպիսի՞ն են Սամվել Բաբայանի հետ իր փոխհարաբերությունները հարցին Շահրամանյանը պատասխանեց.

«Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը Արցախի խորհրդարանում իր մեծությամբ 2–րդ քաղաքական ուժն է, և մեր հարաբերությունները հենց այդպիսին են»։

Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին իրենց հայրենի հող, ապա Շահրամանյանն ընդգծեց, որ դա իրենց հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, և դա պետք է մնա օրակարգում։

«Մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակով ԱԺ–ի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Կարծում եմ` նրանք արդյունավետ աշխատանքներ են իրականացնում»,– ասաց Արցախի նախագահը։