«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Փրայս

19/07/2022

ԱՄՆ-ը ակտիվ դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, փոխանցում է state.gov-ը։

«ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,- հայտարարել է Փրայսը:

Փրայսը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը ողջունում է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը, և վերահաստատել, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու համար: