«Ես վրդովված եմ Իլհամ Ալիևի կանխակալ հայտարարություններից»․ Միրիամ Լեքսման
09/01/2025
Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ին վարկաբեկող հայտարարությունների առնչությամբ։ «Որպես Հայաստանի հարցով Եվրոխորհրդարանի մշտական զեկուցող՝ ես վրդովված եմ Իլհամ Ալիևի վիրավորական և կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ջանքերը։ «Եկել է բարդ, բայց անկեղծ դիվանագիտության ժամանակը, այլ ոչ թե ատելության ու սպառնալիքների»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը X-ի իր էջում։ |