Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

20/07/2021

Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ  մի տղամարդ Տավուշ բնակավայրի իր կացարանում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կացարանի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ, 90 գրամից ավելի վառոդանման փոշի, արճճե գնդակներ և այլն։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը՝ հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։