Ուկրաինան ցանկացել է Թուրքիայի անվտանգային երաշխավորությունը
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից «Հատուկ ռազմական գործողություն» կոչվող պատերազմի մեկնարկից 2 ամիս անց՝ 2022-ի ապրիլին, Թուրքիայի միջնորդել էր, որ պատերազմող կողմերի միջև բանակցություններ սկսվեն:
Ինչպես նշվում է ամերիկյան մամուլում, բանակցությունների արդյունքում կողմերը հասել էին խաղաղության համաձայնագրի նախագծին, որիտի ունենար չեզոք պետության կարգավիճակ:
Բացի այդ ռուսական կողմի առաջարկությամբ արգելվում էին ուկրաինական բանակի վերականգնման աշխատանքները, որևէ ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը, իսկ վերջինիս տարածքի անվտանգությունը վերապահվում էր երաշխավոր պետություններին:
Ըստ ռուսական կողմի՝ այդ պետությունները պետք է լինեին Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
Ավելի ուշ Ռուսաստանը ցանկացել էր նրանց թվում տեսնել նաև Բելառուսին, որին ի պատասխան՝ Ուկրաինան պահանջել էր երաշխավորների կազմում ավելացնել նաև Թուրքիային:
Չնայած որոշակի համաձայնություններին՝ կողմերի միջև խաղաղության համաձայնագիր այդպես էլ չստորագրվեց։ Երկու երկրի միջև ռազմական բախումները շարունակվում են մինչ օրս, իսկ բանակցություններ կազմակերպելու բոլոր փորձերը մնում անհաջող:
Միայն վերջերս՝ մարտի 1-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղության կոչ անելով, կրկին պատրաստակամություն հայտնեց բանակցությունների համար հարթակ տրամադրել: