Երեքշաբթի, Մայիսի 11, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք վերլուծաբանի անդրադարձը Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշմանը

04/05/2021

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet»  թերթի  լրագրող Մուսթաֆա Բիրոլ Գյուգերն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Իրանի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը:
Հոդվածի հեղինակը հետևյալ շեշտադրումներն է արել.  «Իրանը, որը հանդիսանում է  Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գրեթե շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը,  պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Պատճառն այն է, որ Իրանը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտություն է տեսնում: Բայց տարածաշրջանային  մի շարք հարցերում, ինչպիսին օրինակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, Իրանն անցել է Հայաստանի կողմը»:
Մուսթաֆա Բիրոլ Գյուգերը նաև նշում է, որ Իրանի բազմաթիվ ղեկավարներ, ինչպես օրինակ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին, ժամանակին այցելել է Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Ավելին, դեռ 2010-ին Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային Թուրքիային դատապարտել է ցեղասպանական գործողությունների համար: Դա երկու երկրների միջև ճգնաժամի պատճառ էր դարձել»,-հիշեցնում է հոդվածի հեղինակը։
Հայոց ցեղասպանության հարցը թուրք վերլուծաբանը ներկայացնում է ժխտողականության դիրքերից՝ համարելով դա հայկական շրջանակների կողմից արվող պնդում ընդամենը։
Աղբյուր`    Ermenihaber.am