«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բահչելին մեկնաբանել է Շվեդիայի ու Ֆինալդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

18/05/2022

Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արձագանքել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։

«Բոլորին է հայտնի այն փաստը, թե ինչպես են Ֆինլանդիան և հատկապես Շվեդիան գրկաբաց ընդունում Թուրքիայի թշնամիներին: Ի՞նչ է, մենք պիտի կողքից դիտենք, թե ինչպես են մի կողմից մեզ ձեռք մեկնում, իսկ մյուս կողմից դանակով խրում մեր թիկունքի՞ն»,-ասել է Բահչելին: 

Նա առաջարկել է այդ երկու երկրներին չընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ և հավերժ թողնել կառույցի ընդունարանում: 
https://www.ermenihaber.am/