«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան չհասավ իր առջեւ դրված հիմնական նպատակին, այն է՝ իր զինված ուժերն օրինական ձեւով Հարավային Կովկասում տեղակայելուն. «Հայաստանի Հանրապետություն»

04/12/2020

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված զորահանդեսին: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ զորահանդեսին Էրդողանի մասնակցությունը հետապնդում է մի քանի նպատակներ․ առաջինը՝ նրա համար կարեւոր է ցույց տալ իր երկրի բնակչությանը, որ Ադրբեջանի հաղթանակը նաեւ իրենցն է։ Նկատենք, որ անձամբ Թուրքիայի նախագահի, ինչպես նաեւ իր ղեկավարած կուսակցության վարկանիշը վերջին շրջանում մեծ անկում է գրանցել։ Թուրքիայում ֆինանսական բավականին շատ խնդիրներ էլ կան։ Այս ամենն օգտագործվելու է Էրդողանի կողմից իր վարկանիշը բարձրացնելու համար։ Երկրորդը՝ նպատակ ունի աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասնակիցն է եւ այդ համատեքստում՝ ինքը նույնպես հաղթանակի տերն է։ Այսպիսով՝ մասնակցության ուղերձն ուղղված է ինչպես ներիքն լսարանին, այնպես էլ՝ արտաքին աշխարհին։ Թե որքանով Թուրքիան հասավ իր առջեւ դրված նպատակներին, այսինքն՝ որքանով կարողացավ մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում, ապա զրուցակցիս խորին համոզմամբ, Թուրքիան չհասավ իր առջեւ դրված հիմնական նպատակին, այն է՝ իր զինված ուժերն օրինական ձեւով Հարավային Կովկասում տեղակայելուն»:

aravot.am