«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը բացել է իր ճանապարհները

22/09/2020

Ռուսաստանը բացել է իր ճանապարհները բոլոր երկրների համար, բացի Հայաստանից։ Եթե էս խնդրին լուծում չտաք, մենք այստեղ՝ կառավարության շենքի դիմաց հացադուլ ենք անելու։
Այս մասին քիչ առաջ հայտարարեց Ռուսաստան մեկնել ցանկացողներից մեկը։

Եվ իրոք, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։

Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Hraparak.amԿարեն Մարտիրոսյան