«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց. Amnesty International

04/07/2024

Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն մարդու բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը ինչպես COP29-ի միջոցառումների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս: Այս մասին սված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Այնտեղ, մասնավորապես, նշված է. «Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում են քննադատությունները և վերջերս ուժեղացրել են այլախոհության դեմ հալածանքները՝ կալանավորելով լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանների:

Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել իշխանությունների կողմից անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց»։

Կազմակերպությունը նաև հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների՝ բազմիցս թույլ տված կոպտագույն խախտումները։