«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ձերբակալվել է ասեղնաբույժը, որը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 քույրերի նկատմամբ

09/02/2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։

Վերջինս կասկածվում է Երևան քաղաքում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ նա կատարել է ասեղնաբուժությամբ քույրերին բուժելու ընթացքում։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ անունները չենք հրապարակում։