«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի դեսպանը բացահայտել է Բաքու–Մոսկվա հարաբերությունների նոր փուլը

11/11/2025

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը RTVI-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները բարձրացել են նոր՝ դաշնակցային համագործակցության մակարդակի։

Դեսպանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ստեղծել է բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման համար։

«Հակամարտության ավարտը ազատել է Ադրբեջանի ռեսուրսները ռազմավարական տնտեսական և տրանսպորտային նախագծերի իրականացման համար, որոնք կկապեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունները»,– նշել է նա՝ ընդգծելով «Հյուսիս–Հարավ» միջանցքը և «Միջին միջանցք» նախագիծը։

Մուստաֆաևը հայտնել է, որ սկսվել է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ հստակեցված է 13 կիլոմետրանոց հատվածը։ Երկու երկրները բացել են օդային տարածքները ուղևորատար չվերթների և տարանցիկ բեռների համար։ Վստահության ամրապնդման շրջանակում վերջերս Բաքվից Երևան է ժամանել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները անցել են որոշ փորձություններ, մասնավորապես՝ անցյալ տարվա դեկտեմբերին AZAL-ի ինքնաթիռի խոցման դեպքի պատճառով, սակայն Դուշանբեում հոկտեմբերի 9-ին կայացած Պուտին–Ալիև հանդիպումը Բաքվում գնահատվել է դրականորեն։