Այսօր վիրավորված՝ ՊԲ երկու զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար. ԱՀ ԱՆ
28/11/2022
Հակառակորդի կողմից այսօր հրադադարի խախտման հետևանքով վիրավորված՝ Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը:
Մասնավորապես ասվում է, որ այժմ զինծառայողները հոսպիտալ են տեղափոխվում:
Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։