«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությունների քվերկություններին «Իմ քայլը»-ից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը

16/06/2020

Այսօր Ազգային ժողովում կայացած երկու փակ քվեարկություններին, որոնց արդյունքում ԱԺ-ն նախ համաձայնություն տվեց ԱԺ առաջին ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, այնուհետև՝ նրան կալանավորելու միջնորդությանը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը:

Նիստի ընթացքում երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էին, որ քվեարկությանը չեն մասնակցի:

Միջնորդություններին կողմ է քվեարկել 87 պատգամավոր՝ իշխող ուժի 86 պատգամավորներն ու, ենթադրաբար, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սասուն Միքայելյանը չի մասնակցելու Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Միքայելյանի բացակայությանը, հայտարարեց, թե վերջինս առողջական խնդիրներ ունի և ներկա չի եղել նաև ԱԺ նախորդ քառօրյային:

Հիշեցնենք, որ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությունները ԱԺ-ին ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am