Ռուսաստանը նպատակաուղված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը․ Զախարովա
26/05/2026
Ռուսաստանը նպատակաուղված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք նպատակաուղված ենք տնտեսական զարգացմանը, նպատակաուղված ենք մարդասիրական զարգացմանը և նպատակաուղված ենք այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելուն», - երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Զախարովան։
https://iz.ru/2103426/2026-05-26/armeniia-okazalas-pered-vyborom-mezhdu-rossiei-i-evrosoiuzom-chto-eto-oznachaet