«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնարավո՞ր է ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել. «Ժողովուրդ»

30/07/2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Իհարկե, նա տեսականորեն դա հնարավոր համարեց՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։ «Հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց…
ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են։ Եթե ՌԴ-ն համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարծես ավելորդ է դառնում:
Հիշեցնենք որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են եւ չեն հեռանում, իսկ Փաշինյանի կողմից ռուս խաղաղապահների առաքելություն իրականացնելու առաջարկն այդպես էլ չի ընդունվել»։