«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում մոտ կես տարի տևած ռազմական դրությունը հանվեց․ «Իմ քայլը» կողմ է քվեարկել

24/03/2021

Ազգային ժողովի որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը հանվեց։ Խորհրդարանը, այդ թվում՝ իմքայլական պատգամավորները, կողմ քվեարկեցին ռազմական դրության վերացման նախագծին: Նախագծին կողմ քվերակեց 118 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1։
«Հիրավի անիմանալի են ճանապարհներն աստծո»,-քվերակության ազդարարումից հետո հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ իրենք այդ որոշմամբ «ցույց կտան բարի կամքի նշան»։
«Մենք ցույց կտանք բարի կամքի նշան, հատկապես եթե հաշվի առնենք, որ կա քաղաքական պայմանավորվածություն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որոնք չեն կարող տեղի ունենալ ռազմական դրության ժամանակ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման համաձայն՝ արգելվում էր հավաքներ, գործադուլներ կազմակերպելն ու մասնակցելը, սահմանափակումներ էին գործում հրապարակումների և հաղորդումների մասով, ինչպես նաև գործում էին Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմի սահմանափակումներ։ 2020-ի դեկտեմբերին որոշ սահմանափակումներ հանվել էին, սակայն ռազմական դրությունը դեռ ուժի մեջ էր։
44-օրյա պատերազմի մեկնարկին ռազմական դրություն էր հայտարարվել նաև Արցախի Հանրապետությունում, որը դեռ շարունակում է գործել։