«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է

30/06/2022

Այսօր՝ հունիսի 30-ին, սպասվում է ՀՀ կառավարության հերթական նիստը: Նիստի հարցերի թվում ընդգրկված է նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն փաստաբան, իրավապաշտպան Սեդա Սաֆարյանն է:

Մեզ հետ զրույցում Սաֆարյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Այո, ես Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՀՀ կառավարության թեկնածուն եմ»: