«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈւԹ․ Այդքան վստա՞հ են, որ ծախում են մեր հողը. թող իշխանության շուրջ միավորվեն, գոնե դա կանխելու համար

30/09/2022

Նախկին երեք նախագահների և վեհափառի հետ հանդիպումը պետք է ողջունեյին բոլորը, մինչդեռ սկսեցին քարկոծելը թե հանդիպումից առաջ և թե դրանից հետո:
Ես չեմ պատկերացնում, որ Արցախի և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական որևէ ուժ անընդհատ քաղաքական հակառակորդին քարկոծի: Դա չէ քաղաքականությունը: 
Չերչիլն ատում էր Խորհրդային Միությունն ու Ստալինին, բայց երբ գիտակցեց 2-րդ աշխարհամարտում Ռուսաստանի պարտության հետևանքները, գնաց ու դարձավ Ստալինի զինընկերը:
Սա վերաբերվում է նաև ներքաղաքական խնդիրներին: Երբ չկա համախմբում ներսում, արտաքին քաղաքականության մեջ հաղթանակ սպասելը անիմաստ է:  Ի վերջո, եթե այդքան համոզված ես, թե ինչ-որ մեկը ծախում է քո հայրենիքը, ապա գոնե պետք է միավորվես նրա շուրջ այդ վտանգը չեզոքացնելու համար։ Այս հարցի շուրջ խոսում  է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: