
Քաղավիացիայի կոմիտեն օդանավի առևանգման լուրերի մասին․ «Կոմիտեն ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
Նշենք, որ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին»:
Առաջարկվող Նորություններ

Քաղաքապետը Վլադիլեն Բալյանին է հանձ...
2021-02-26 29
Կասեցվել է հրուշակեղենի արտադրությո...
2021-02-26 31
2008 թ-ից բոլոր ղեկավարները պնդում ...
2021-02-25 30
Ճանապարհները ՀՀ-ում...
2021-02-24 30
Ճանապարհերը ՀՀ-ում...
2021-02-24 37
Արմավիրի գյուղական համայնքներում հա...
2021-02-24 58_1614148961.jpg )
Եղիշե Կիրակոսյանը դեսպաններին ներկա...
2021-02-24 36_1614096978.jpg )
ԱԱԾ տնօրենը նոր հրաման է ստորագրել...
2021-02-23 148
Կենդանաբանական այգու աղվեսին պատվաս...
2021-02-23 59_1614082960.png )