«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար

04/10/2022

Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի հայտարարությանը։

«Մենք պատրաստել և ներկայացնում ենք Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում արագացված ընթացակարգով ընդգրկելու դոսյե»,- ասել է նա։

Տկաչենկոյի խոսքով՝ քաղաքի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում երաշխավորում է միջազգային զգալի ուշադրությունը դրա պահպանման վրա։

Համապատասխան դոսյեն պատրաստել է Օդեսայի քաղաքային խորհուրդը՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ։