
Թուրքական լիրան շարունակում է գահավիժումը
07/11/2020
Թուրքիայի ազգային արժույթի գահավիժումը շարունակվում է: Լիրայի ռեկորդային արժեզրկման պատճառով պաշտոնից ազատվել է Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավարը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Այս պաշտոնում նշանակվել է Թուրքիայի ֆինանսների նախկին նախարարը:
Վերջին ամիսներին թուրքական լիրան պատմական ցածր ցուցանիշի է հասել ԱՄՆ դոլարի համեմատ՝ կազմելով 8.52: Այս ամիս լիրան արժեզրկվել է 30 տոկոսով:
Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am