«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին Երևանը Մոսկվային հայտնել է դեռևս 2021 թվականի փետրվարին. ՀՀ ԱԳՆ

05/08/2022

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021 թվականի փետրվարին գրավոր  փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, ասել է  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին․

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- գրված է ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մանրամասները ճշգրտելու վերաբերյալ: