Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պանդեմիայի շրջանում երեխաների մոտ գիրանալու միտում է նկատվում․ ԱՀԿ-ն անհանգստացած է

11/05/2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մանկական գիրությանը, քանի որ  կորոնավիրուսային համաճարակի ժամանակ խնդրին առերեսվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին հայտնում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով ԱՀԿ-ի մանկական ճարպակալման եվրոպական վերահսկողության նախաձեռնության (COSI) (2015-2017) շրջանակներում տվյալների հավաքագրման չորրորդ փուլի վերաբերյալ նոր զեկույցի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլուգեի ՝ ավելորդ քաշը և գիրությունը կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի:

Որպեսզի ճարպակալումը երեխաների շրջանում մեծ ծավալների չհասնի, նա կոչ է արել իրականացնել գիտականորեն հիմնավորված և ապացույցների վրա հիմնված միջոցառումներ, որոնք կնպաստեն առողջ դիետաների և ֆիզիկական ակտիվության խթանմանը։

Զեկույցի համաձայն՝ ավելորդ քաշի և ճարպակալման մակարդակը տղաների շրջանում կազմել է 29%, 6-9 տարեկան աղջիկների մոտ`27%: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Միջերկրական ծովի երկրներում (Հունաստան, Կիպրոս, Իսպանիա և Իտալիա), ամենացածրը՝ Կենտրոնական Ասիայում (Ղրղզստան, Տաջիկստան և Թուրքմենստան):