«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս լրագրողի ավտոմքենայի պայթյունն Ուկրաինայի հատուկ ծառայություններն էին կազմակերպել․ ՌԴ ԱԴԾ

22/08/2022

Օրերս ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում լրագրող, քաղաքագետ Դարիա Դուգինայի վարած ավտոմքենայում պայթոյւն էր որոտացել, ինչի հետևանքով նա մահացել է։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է ռուս լրագրողի սպանությունը։ Ըստ նախնական վարկածի՝ գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանը։

«Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Կատարողն Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է՝ ծնված 1979 թ.-ին։ Նա Ռուսաստան էր ժամանել 2022 թ. հուլիսի 23-ին 2010 թվականին ծնված դստեր՝ Շաբան Սոֆյա Միխայլովնայի հետ։

Դ. Դուգինայի սպանությունը կազմակերպելու և նրա կենսակերպի մասին տեղեկություններ ստանալու համար նրանք բնակարան էին վարձել Մոսկվայի այն նույն շենքում, որտեղ ապրում էր մահացածը»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հայտարարությանը։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ օգոստոսի 21-ին Դուգինայի ավտոմեքենայի պայթյունից հետո Վովկն ու նրա դուստրը Պսկովի շրջանով Էստոնիա էին ուղևորվել։