«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարութունը սահմանել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի և զորացրման ժամկետները

22/12/2022

Պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զորակոչը կիրականացվի 2022թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023թ. փետրվարի 20-ը, իսկ զորացրումը՝ մինչև 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ»,-ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, դրա անցկացման ժամկետները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: