«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիբիրում և Հեռավոր Արևելքում անոմալ տաք եղանակ է սպասվում

18/09/2020

Մոտակա օրերին  Ռուսաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես Սիբիրում և Հեռավորարևելյան դաշնային շրջանում,ջերմաստիճանը կբարձրանա  նորմայից 3-10 աստիճանով ,-  ՏԱՍՍ-ին հայտնել է  Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի  ղեկավար Ռոման Վիլֆանդը ։ 

«Կլիմայական նորմայից շատ բարձր՝ մոտ 8-10 աստիճանով, եղանակ  սպասվում է Սիբիրի և Հեռավորարևելյան դաշնային մի շարք շրջաններում ։Ցերեկվա ժամերին կանխատեսվում է 12-ից մինչև 14 աստիճան տաքություն: Գուցե մեզ համար այն այդքան էլ տաք եղանակ չէ, բայց տեղացիների համար  համարվում է շատ տաք  եղանակ»,-նշել է մասնագետը

 Ռոման Վիլֆանդի կանխատեսումներով  անոմալ շոգեր են սպասվում նաև Ամուրի շրջանի Պրիմորսկի երկրամասում։

«Պրիմորսկում լավ եղանակ է լինելու ,կանխատեսվում է 24-25 աստիճան տաքություն,իսկ Ամուրի շրջանում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։ Սա նորմայից բարձր է 3-4 աստիճանով»,-նշել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի  ղեկավարը: