«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային գաղափարախոսությունը չի՛ կարող քարացած մնալ. այո՛, այն պետք է փոփոխվի

19/08/2022

Վերջապես ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը, որի մասին խոսում ենք 30 տարուց ավել: Ի՞նչ խնդիր այն կարող է և պիտի լուծի իրականում: Մեր ազգային առաջին համոզմունքն է, թե հայկական հարցի լուծումն է մեր նվազագույն և առավելագույն նպատակը,որից պիտի ծնունդ առնի այդ գաղափարախոսությունը: Սա անգամ դիվանագիտության տեսանկյունից է սխալ՝ չհաշված այս նպատակի թերևս անիրական լինելը: Ազգային գաղափարախոսությունը ներքին ռազմավարություն է և պետք է բխի ազգային անվտանգության հայեցակարգից՝ տեղ-տեղ անգամ պարունակելով գաղտնիք: Գաղափարախոսություն ասվածը իհարկե չի կարող ուղիղ համեմատական չլինել պետական գաղափարախոսությանը: Քանի որ ազգը տարանջատել պետությունից, նշանակում է արդեն չխոսել ոչ ազգի և ոչ էլ պետութան մասին: Ազգային գաղափարախոսությունը քարացած չի կարող լինել: Այն պետք է փոփոխություններ կրի արտաքին և ներքին վտանգներին նախընթաց: Ովքե՞ր պիտի լինեն գաղափարախոսություն մշակողներն ու հետագայում դրա պատասխանատուները. այս և այլ հարցերի է պատասխանում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնը սկսում է հարցազրույցների նոր շարք: