Արդյո՞ք Բագրատ Սրբազանին կհաջողվի իշխանափոխություն իրականացնել
20/05/2024
Բագրատ Սրբազանի շարժմանը միացել են այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց անունը վանում է հասարակությանը։ Որքան էլ որ սկզբում փորձում էին թաքցնել շարժման իրական շահառուների անունները, միևնույնն է դրանք հընթացս բացահայտվեցին։ Այս շարժումը չունի նաև արտաքին աջակցություն, բացի դա բովանդակային որևէ հստակ պատասխաններ չեն տրվում հասարակությանը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող , քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի ներքաղաքական կյանքը և անդրադարձել Իրանի նախագահի և մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաների մահվան հանգամանքները: