«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ, հաղթանակը մոտ է․ Իշխան Սաղաթելյան

18/05/2022

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ, հաղթանակը մոտ է։ Այս մաիսն գրում է Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են։ Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։

Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է։
Այսօր կրկնապատկում և եռապատկում ենք մեր ջանքերը։ Հաղթանակը մոտ է»,- ասվու  է Սաղաթելյանի գրառման մեջ։