«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման, Կոնջորյանի, Փամբուխչյանի անուններով կեղծ հաշիվներ են բացվել

11/11/2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնել է ինքը՝ Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի հազար կեղծ ռեակցիաներ են լցվել: Դե ինչ, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս զգուշացնող հայտարարություն ունի:

«Սիրելի ժողովուրդ, իմ անունով կեղծ հաշիվներ են բացվում տարբեր հավելվածներում և մարդկանց նամակներ են գրում. դա ես չեմ, խնդրում եմ անտեսել»,- գրել է պատգամավորը:

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել, հնարավոր է՝ քաղաքացիները ստանան հաղորդագրություններ:

«Սիրելի՛ ընկերներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։

Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։

Խնդրում եմ՝

- Չպատասխանել նման հաղորդագրություններին,

- Չսեղմել հղումների վրա,

- Չտրամադրել անձնական տվյալներ։

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։

Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»,- գրել է նա։