«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սևաստոպոլում ԱԹՍ-ն ընկել է Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա

20/08/2022

Սևաստոպոլում վաղ առավոտյան Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա անօդաչու թռչող սարք է ընկել։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը Telegram-ի իր էջում հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Գտնվում եմ նավատորմի շտաբում։ 25 րոպե առաջ կտուրին ԱԹՍ է ընկել։ Ցավոք, այն չի խոցվել։ ԱԹՍ-ն ցածր է թռել, զոհեր չկան»,- գրել է Ռազվոժաևը։

Նահանգապետը հավելել է, որ շտաբին հարակից տարածքը փակ է, տեղում տարբեր ծառայություններ աշխատանքներ են իրականացնում։

Նրա խոսքով` լուրջ ավերածություններ չկան։ Ռազվոժաևը բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում առաջիկա 1 ժամը մնալ տանը։

Ավելի ուշ Սևաստոպոլի նահանգապետը հստակեցրել է, որ ԱԹՍ-ն, այնուամենայնիվ, խոցել են օդային պաշտպանության դիրքերից։

Տեսանյութը՝այստեղ