«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի քաղաքացիները կստանան 68 հազար դրամ միանվագ և 15 հազար դրամ լրացուցիչ աջակցություն

04/12/2020

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիները պետության կողմից կստանան միանվագ դրամական աջակցություն 68 հազար դրամի չափով, և ևս 15 հազար դրամ լրացուցիչ աջակցություն, եթե Հայաստանի տարածքում չունեն անշարժ գույք՝ հիշեցրել է Կառավարությունը ֆեյսբուքյան էջով։

Միջոցառման շահառու են նաև երեխաները։

Աջակցությունից օգտվելու համար մինչև դեկտեմբերի 20-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել dimum.ssa.am կայքում։

Խնդիրների դեպքում շահառուները կարող են այցելել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ կամ զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։