ՀՀ դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքել Երևանում Զելենսկու ելույթից
Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի դեսպանը: Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: - «Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում և պաշտոնական Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են [...] ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող»:
Ըստ հաղորդագրության՝ դեսպանը խոստացել է Երևանում զեկուցել ռուսական կողմի ներկայացրածի վերաբերյալ:
https://iz.ru/2093110/2026-05-07/posla-armenii-vyzvali-v-mid-rossii-izi