«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախյան հիմնահարցի դիվանագիտական ձախողումը ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում

22/06/2022

ԵԱՀԿ ջանքերով 1999 թ. նոյեմբերի 17-19-ին կայացավ 20-րդ դարում այդ կառույցի վերջին` Ստամբուլի գագաթաժողովը: Հայաստանը դեռևս Լիսաբոնի գագաթաժողովում «փակագծեց» Ստամբուլում հաջորդ գագաթաժողովն անցկաց¬նելու Թուրքիայի առաջարկը՝ արտահայտելով իր վերապահումները տվյալ հարցի առնչությամբ, իսկ 1998 թվականին Հայաստանն արդեն պաշտոնապես դեմ արտա-հայտվեց գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելու գաղափարին: Այդ կապակ-ցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հատուկ ուղերձ հղեց ԵԱՀԿ անդամ-պետություն¬ների արտգործնախարարներին:

Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում Ստամբուլի գագաթաժողովի հարցը դրվեց, այսպես կոչված «լռության ընթացակարգում», որի ավարտին Հայաստանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ելնելով իր դիվանագիտական շահերից, միացավ կոնսեսուսի սկզբունքով ընդունված որոշմանը: ՀՀ պատվիրակությունը Ստամբուլի գագաթաժողովում գլխավորում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
Գագաթաժողովում ընդունվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Եվրոպայի անվտանգությանը, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանային հիմնա-խնդիրներին: Դրանցից կարևորներն էին ԵԱՀԿ անվտանգության խարտիան, Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի հռչակագիրը, «Վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթուղթը»:
Ստամբուլի գագաթաժողովի կարևորագույն փաստաթուղթը  դարձավ Եվրո-պական անտանգության խարտիան, որը կոչված էր որոշելու 21-րդ դարի հրա-մայական¬ների պայմաններում ԵԱՀԿ գործունեության հիմնական ուղղություն¬ները: Խարտիան պարունակում էր մի շարք դրույթների մեկնաբանություններ, որոնցից էին ընդհանուր մարտահրավերները, ընդհանուր ելակետային հիմքերը, ընդհանուր պատասխանը և ԵԱՀԿ գործիքները, իսկ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը համարվեց Եվրոպական անվտանգության անկյունաքարը:
Ստամբուլի գագաթաժողովի հռչակագրի երկու կետերը վերաբերում էին Հայաստանին, Ադրբեջանին և  ղարաբաղյան հակա¬մարտությանը: Մասնա¬վորապես, հռչակագիրը սատարում էր ՀՀ և Ադրբեջանի նախագահների (Քոչարյան-Ալիև) երկխոսությանը: 1999 թ. ընթացքում շատ էր խոսվում և գրվում, որ Ստամբուլի գագաթաժողովը ղարաբաղյան կարգավորման հանգրվանում կարող է ճակատագրա-կան լինել: Գագաթաժողովին նախորդել էր Հայաստանի խորհրդա¬րանում կատարված ահաբեկչությունը: Ստամբուլի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և  միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարա¬կումներ, որ բանակցություններում քննարկվել էր Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը: Ըստ դրա` Մեղրին տրվելու էր Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում էր սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող էր հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը: Շատ էր գրվում, որ հենց Ստամբուլում պետք է ձեռք բերվեր նախնական համաձայնություն կարգավորման այն փաթեթի  շուրջ, որը ստացավ «Մեղրիի տարբերակ» ոչ պաշտոնական անունը:
1999 թ. նոյեմբերի 19-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվեց նաև ԵՍԶՈՒ թարմացման մասին համաձայնագիրը, որը պետք է հաշվի առներ պայմանագրի գործողության շրջանակներում ստեղծված աշխարհա¬քաղաքական նոր իրողությունները։ Նորացված պայմանագրում սահմանա¬փակումներն արդեն մտցվում էին ոչ թե ռազմական դաշինքների, այլ առանձին երկրների համար։ ԵՍԶՈՒ մասին այս համաձայնագիրը վավերացրել էին միայն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։ Արևմտյան երկրները հրաժարվում էին վավերացնել համաձայնագիրն այն պատրվա¬կով, թե Ռուսաստանը չէր կատարում ԵԱՀԿ ստամբուլյան գագա-թաժողովում ստանձնած քաղաքական պարտա¬վորությունները Վրաստանից և Մոլդովայից իր ռազմակայանները դուրս բերելու վերաբերյալ։  Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում այն էր, որ Հարավային Կովկասի ռազմականացումը զսպելու գործում ԵՍԶՈՒ մեխանիզմների իրական արդյունավետության առնչութ¬յամբ կասկածներ արտահայտելով հանդերձ՝ կողմ էր դրա պահպանմանը, քանի որ պայմանագիրը, այնուամենայնիվ, հանդես էր գալիս որպես սպառազինությունների տարա¬ծաշրջանային մրցավազքի զսպման որոշակի մեխանիզմ: Սկզբունքորեն, տարածաշրջանի միակ երկիրը, որն իրականում շահագրգռված էր ԵՍԶՈՒ խարխլմամբ, Ադրբեջանն էր, որն ակտիվորեն սպառա¬զինվում էր և ամենաբարձր մակարդակով հայտարարում Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանա-պարհով լուծելու անհրաժեշտության մասին (այդ սպառնալիքները կյանքի կոչվեցին 2016 թ. ապրիլին` վերաճելով քառօրյա պատերազմի, ապա 2020 թ․ սեպտեմբերին՝ հանգեցելով 44-օրյա պատերազմի, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն ի զորու չեղավ լուծելու հիմնախնդիրը-Մ.Գ.)։ 
Ստամբուլի հռչակագիրը ևս ղարաբաղյան հակամարտության կարգա¬վորումը կապում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: ՀՀ պատվիրակության կողմից Ստամբուլի հռչակագրի ստորագրումը (այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը) ընկալվեց որպես հայկական դիվանագիտության պարտություն և հետընթաց քայլ Բուդապեշտի գագաթաժողովի ձեռքբերումներից, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր որպես բանակցային կողմ: Ստամբուլի հռչակագրի ստորագրմամբ Ղարաբաղը նաև դուրս մղվեց բանակցություններից:
Հետագա տարիների բանակցային գործընթացում ՀՀ և Արցախի ղեկավարները նորանոր ուղիներ էին փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու և տարածաշրջանում կայուն վիճակ ստեղծելու համար: ԵԱՀԿ շրջանակներում արցախյան խնդրով հետագա բանակցություններում ՀՀ-ն պաշտպանում էր այն սկզբունքը, որ վերջնական համաձայնությունը պետք է ստանա հակամարտության առանցքային կողմի` ԼՂՀ-ի հավանությունը: Ներկայումս էլ ՀՀ համար հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի արցախահայության ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումը:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am