
Եթե Ադրբեջանը հարձակվեր Սյունիքի վրա, Իրանն ամենևին չէր միջամտի. Աշոտ Ներսիսյան
Մինչ Իրանը հոգևոր առաջնորդի, նախագահի, արտաքին գործոց նախարարի և այլ մակարդակներով հայտարարում էր անընդմեջ, որ Իրանը «հզոր» հարված կհասցնի իր թշնամիներին, Մոսադը լուռ և խոհեմաբար իր ուժերն էր զետեղում նրա ներսում: Գերճշգրիտ հարվածներով այսօր Իսրայելը ոչնչացրեց Իրանի ռազմական ղեկավարությանը, ուրանն հարստացնող և նրան միջուկային տերություն դարձնել փորձող գիտնականներին, բազմաթիվ բազաներ, բալիստիկ հրթիռներ և նույնիսկ գերակայության հասավ Իրանի օդում: Ճշգրիտ հարվածներից զերծ չմնացին բոլոր այն քաղաքները, որոնցում Իրանի ռազմական հենակետերն էին, ատոմային ռեակտորները: Ցնդեց Իրանի հզորության առասպելը: Մինչ հզոր հարվածներից կազմաքանդվում է նրա ռազմական կարողությունը, դեռ պարզ չէ, ուր մնացին նրա արձակած անօդաչուները: Ավելին` որոշ տեղեկությունների համաձայն դրանց արդեն որսացել են: Թրամփը, Մերցը և Մակրոնը լուռ համաձայնություն են տվել Նաթանյահուի գործողություներին: Չի բացառվում, որ նրանք էլ միանան: Թրամփի պահով կասկած իսկ չունենք: Այլ կերպ հնարավոր էլ չէր: Կարծես թե Իրանի գաղտնի ծառայությունները Մոսադի կցորդներն են: Ներսից փտած է Իրանը: Ներսից շուտով կալեկոծվի: Եթե Ադրբեջանը հարձակվեր Սյունիքի վրա, Իրանն ամենևին չէր միջամտի: Նրան այլ ուժեր են զսպում: Սուտ ինքնամխիթարանք էինք գտել:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան