«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական SOCAR-ը նավթի պաշարներ կփնտրի Թուրքիայում

08/09/2022

Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։

Ըստ այդմ՝ ադրբեջանական «SOCAR» պետական նավթային ընկերությունը կարողանալու է Թուրքիայի Բաթման նահանգում իրականացնել նավթային պաշարների որոնողական աշխատանքներ, հայտնում է Էրմենիհաբերը։

 

Բաթմանի նահանգապետն արդեն ընդունել է SOCAR-ի ներկայացուցիչներին և տեղեկացել կատարվելիք հորատման աշխատանքների բնույթի և բովանդակության մասին։

 

«SOCAR»-ի ներկայացուցիչ Զեքիուլա Քերիմլին նահանգապետին հավաստիացրել է, որ Բաթմանում նավթի որոնման իրենց աշխատանքներով և արդյունքներով ավելի են ամրապնդելու թուրք-ադրբեջանական եղբայրությունը։

 

Քերիմլին հիշեցրել է Ղարաբաղ զբոսայգու մասին, որը ստեղծվել է Բաթմանի նահանգապետարանի կողմից՝ ի նշան Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրության, և գոհունակություն հայտնել այդ կապակցությամբ։