«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարապի լճի ֆան գոտում ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին

30/05/2022

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը մայիսի 30-ին, ժամը 14։00-ին Կարապի լճի ֆան գոտում բռնցքամարտի ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Երևանում շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը:Մայիսի 30-ին տեղի կունենան եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը եզրափակիչում ունի երեք մասնակից: Ոսկե մեդալի համար կպայքարեն Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը: