Ալիևը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության օրակարգի մասին
02/10/2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։
«Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ կշարունակի խաղաղության օրակարգը առաջ մղել։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։
Առաջարկվող Նորություններ
Մերձավոր Արևելք — Վերջին լուրեր (թարմ)...
2026-01-09Հատուկ
Հայաստան — ներքին ու արտաքին զարգացումներ...
2026-01-09