«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ քաղաքացի հայերին սկսել են մասսայաբար զորակոչել ռուսական բանակ

21/09/2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մասնակի զորահավաքի հրամանագիր ստորագրելուց հետո Ռուսաստանի քաղաքացի հայերին սկսել են մասսայաբար զորակոչել ռուսական բանակ:

Արդեն տարածվել են զորակոչի վերաբերյալ հրամանագրերի պատճենները: Տվյալ հրամանագիրը վերաբերվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Տենգինսկի գյուղին։ Դրանում նշված է 12 անձանց անուններից բաղկացած ցուցակ, որոնցից 10-ը հայեր են, ովքեր պետք է մասնակցեն զորահավաքին։քաղաքում բնակվող հայերի զորակոչին:

Ըստ պաշտոնական տվյալների՝ շրջանի բնակչության 8% հայեր են: Տվյալ փաստաթղթում երևում է, որ զորակոչի առաջին իսկ օրը զինապարտ հայերից զորակոչվել է 12 հոգի: Նման թերթիկներ համատարած արդեն ուղարկված են ՌԴ-ում բնակվող զինապարտ հազարավոր հայերի: