«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուրջ 11 մլն դրամ կհատկացվի ուսուցիչներին պարգևատրելու համար

24/09/2021

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրելու մասին որոշում։

Ըստ այդ որոշման՝ այս տարի նախատեսվում է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում պարգևատրել շուրջ 22 հաղթող ուսուցչի՝ յուրաքանյուրին 500.000 ՀՀ դրամի չափով, որն ընդհանուր կազմում է 11 մլն դրամ։

Նախագծի իրականացման համար Կառավարությունը բյուջեում վերաբաշխում է իրականացնելու։

Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է 58 մանկավարժ դյուրակիր համակարգիչներով։ 

Մանկավարժներին դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին՝ սեփական աշխատանքի արդյունքում ձեռքբերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։